Միջազգային

Լավրովի և Չավուշօղլուի բանակցություններն սկսվել են

ТАСС-ի հաղորդմամբ՝ այսօր Անկարայում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշօղլուի բանակցությունները։ 

Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հեռանկարները, ինչպես նաև՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու՝ Թուրքիայի պլանները։

Բանակցություններն ընթանում են նախագահականի փակ տարածքում, որից հետո սպասվում է համատեղ մամուլի ասուլիս։