Միջազգային

Կոլումբիայում առգրավվել է 3 տոննա թմրանյութ

Կոլումբիայի ռազմածովային ուժերը առգրավել են մոտ 3 տոննա կոկաին և մարիխուանա՝ կանխելով դրանց առաքումը Կենտրոնական Ամերիկայի երկրներ։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն։

«Թմրամիջոցների առևտրի դեմ վճռական պայքարի շրջանակներում մեր ռազմածովային ուժերը Չոկո և Վալե դել Կաուկա դեպարտամենտներում առգրավել են մոտ 3 տոննա թմրանյութ։ Մենք կանխեցինք կոկաինի և մարիխուանայի՝ գրեթե 6 միլիոն չափաբաժինների առաքումը Կենտրոնական Ամերիկայի երկրներ»,- գրված է Twitter-ում:

Ըստ ռազմածովային ուժերի՝ սև շուկայում առգրավված թմրանյութերի արժեքը կազմում է 82 միլիոն դոլար։