Միջազգային

Իսպանիայում 72մլն դոլարի՝ 3տ կոկաինով նավ է ձերբակալվել

Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայության կողմից Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել:  «AKT 1» անվանումով ձկնորսական նավը հայտնաբերվել և բռնագրավվել է կղզիներից մոտ 555 կմ հեռավորության վրա:

Նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակավել է: Նրանցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի։ Նշվում է, որ նավի վառելանյութի բաքերից մեկում հայտնաբերված կոկաինի շուկայական արժեքը կազմում է 72 մլն դոլար: