Միջազգային

Շվեյցարիայի Nespresso գործարանում սուրճի տոպրակների մեջ 500 կգ կոկաին են հայտնաբերել

Շվեյցարիայի Nespresso գործարանում սուրճի տոպրակների մեջ հայտնաբերվել է ավելի քան 500 կգ կոկաին։ Այս մասին հաղորդվում է Ֆրիբուրգ կանտոնի ոստիկանության հաղորդագրության մեջ։ Հայտնաբերվածի արժեքը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար։

Ոստիկանությունից հայտնել են, որ Nespresso-ն կապ է հաստատել իրավապահների հետ, երբ բեռնաթափման ժամանակ աշխատակիցները սուրճի փոխարեն սպիտակ նյութ են հայտնաբերել։

Թմրանյութով տարաները ժամանել են Բրազիլիայից։ Ոստիկանությունում կոկաինի մաքրությունը գնահատվել է 80%, իրավապահ մարմինների տվյալներով՝ բեռը նախատեսված է եղել եվրոպական շուկայի համար։