Միջազգային

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի բանակցությունների արդյունքները. ամփոփ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է երկկողմ հարաբերություններում համագործակցության նոր շրջան սկսելու վճռականությունը, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական և պաշտպանական հարցերը:

Կողմերը քննարկել են փոխադարձ առևտրի զարգացման և դիվերսիֆիկացման, երկկողմ առևտրի դյուրացման, պետական ​​և մասնավոր հատվածներում հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները՝ ներդրումային պոտենցիալը բացահայտելու և կոնկրետ գործընկերության վերածելու նպատակով։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են պաշտպանական համագործակցության ոլորտում համաձայնագրերն ակտիվացնել այնպես, որ այն ծառայի երկու երկրների շահերին և նպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։