Միջազգային

Սաուդյան Արաբիայի գահաժառանգը կայցելի Թուրքիա

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը 2018 թվականին Ստամբուլի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո առաջին անգամ կայցելի Թուրքիա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ բանակցություններ կվարի Մուհամմեդ բեն Սալմանի հետ՝ նպատակ ունենալով վերականգնել վնասված հարաբերությունները։ Էրդողանը մի անգամ անուղղակիորեն մեղադրել է արքայազնին՝ Սաուդյան Արաբիայի գործակալներին Խաշոգջիին սպանելու հրաման տալու մեջ: Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան փնտրում է առևտուր, ներդրումներ և օգնություն, որը կօգնի՝ հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները: Թուրքիան նաև ձգտում է բարելավել հարաբերությունները ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ երկար տարիների լարվածությունից հետո:

Արքայազն Մուհամեդը, միևնույն ժամանակ, ցանկանում է վերջ տալ Սաուդյան Արաբիայի միջազգային մեկուսացմանը: