Միջազգային

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ շարունակել միջուկային համաձայնագրի բանակցությունները

Իրանական կողմը կոչ է անում ԱՄՆ-ին՝ վերադառնալ բանակցային գործընթաց՝ միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո։

«Մենք կշարունակենք դիվանագիտական ​​մոտեցում ցուցաբերել, քանի որ դա ճիշտ է։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ ցուցաբերել իրատեսական մոտեցում՝ հաջողությամբ ավարտելու բանակցային գործընթացը»,- հայտարարել է Աբդոլահյանը։