Միջազգային

Իրանը դեմ է հակառուսական միակողմանի պատժամիջոցներին

Իրանը դեմ է Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Չինաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Մենք լիովին դեմ ենք Ռուսաստանի դեմ միակողմանի և անօրինական պատժամիջոցների ներդրմանը»,- ասել է նա։

Նախարարը, փոխանցելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողջույնները Վլադիմիր Պուտինին, նշել է՝ ռուս-իրանական հարաբերությունների առաջանցիկ զարգանում են․ «Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և զարգանում են»: