Միջազգային

Իրանն ու Ռուսաստանը կարող են ավտոմասեր և տուրբիններ փոխանակել մետաղների ու հանքանյութի դիմաց

Իրանը պատրաստ է ապրանքափոխանակության գործարքներ կնքել Ռուսաստանի հետ՝ ավտոպահեստամասերի և գազային տուրբինների համար մետալուրգիական արտադրանքի փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի երեկոյան հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի արդյունաբերության նախարար Ֆաթեմի Ամինին։ 

Ինչպես հայտնել է նախարարը, Իրանը կօգտագործի Ռուսաստանի հետ բարտերային համաձայնագրերը՝ մետաղագործության և հանքարդյունաբերության համար անհրաժեշտ հումք ձեռք բերելու համար։ Երկրին անհրաժեշտ են ցինկ, ալյումին, կապար և պողպատ, որոնց մատակարարումը հնարավոր կլինի հաստատել բարտերային սխեմայով։

Ամինը նշել է, որ Իրանը ռուսական պողպատի դիմաց կկարողանա ավտոպահեստամասեր և գազային տուրբիններ մատակարարել Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են նաև ռուսական էլեկտրակայաններում օգտագործվող բաղադրամասերի մատակարարման և տուրբինների վերանորոգման շուրջ։