Միջազգային

Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն ԵՄ անդամության

Հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց տեղի է ունեցել «Տուն դեպի Եվրոպա» հանրահավաքը, որին մասնակցել են եվրաինտեգրացիայի կողմնակից տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են վրացկաան լրատվամիջոցները։ Ակցիան կազմակերպել է «Ամոթ է» կազմակերպությունը։

Հունիսի 24-ին Վրաստանը սպասում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու իր դիմումի վերջնական պատասխանին։ Նախնական պատասխանը հայտնի է՝ Վրաստանի շանսերը նվազագույն են։ Եվրահանձնաժողովը առաջարկել է կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Վրաստանին տրամադրվել է այն բարեփոխումների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել նախքան կարգավիճակ ստանալը։