Միջազգային

Սիրիայի հարցով բանակցությունների բոլոր մասնակիցները ժամանել են Նուր-Սուլթան

Սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ միջազգային հանդիպման բոլոր մասնակիցները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ 

Ինչպես նշել է Սմադիարովը, կողմերը կքննարկեն Սիրիայում հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակը, Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքի վերսկսման հեռանկարները, վստահության միջոցները, պատանդների ազատ արձակումը և անհետ կորածների որոնումը, փախստականների վերադարձի պայմանների ստեղծումը։

Հունիսի 15-16-ը Նուր-Սուլթանում տեղի է ունենում Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ միջազգային հանդիպում՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Որպես դիտորդ է հանդես գալիս ՄԱԿ-ի պատվիրակությունը՝ Սիրիայի հարցով Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ռոբերտ Դաննի, Հորդանանի էմիսարների, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների գլխավորությամբ։