Միջազգային

Աստանայում կմեկնարկեն Սիրիայի հարցով բանակցությունները

Նոյեմբերի 22-23-ը Աստանայում տեղի կունենա Աստանայի ձևաչափում Սիրիայի հարցով 19-րդ միջազգային հանդիպումը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ն։

Բանակցություններին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, սիրիական իշխանության և սիրիական ընդդիմության պատվիրակությունները։ Ակնկալվում է, որ որպես դիտորդներ կժամանեն ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները։