Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո խոսել է նաեւ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններից։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան շնորհակալ է Ռուսաստանից տարաշաշրջանում 3+3 ֆորմատին աջակցելու, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Չավուշօղլուն նշել է,  տարածաշրջանում մնայուն խաղաղության համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանընդգրկուն խաղաղության պայմանագրի ստորագրումը։