Միջազգային

Պուտինը դեմ չէ հանդիպել Զելենսկու հետ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցություններին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցություններին։ Չավուշօղլուն այդ մասին ասել  է Անթալիայում Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո, հաղորդել է CNN-ը:

«Նշվել է, որ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման, և Պուտինը սկզբունքորեն դեմ չէ դրան։ Պուտինն այս միտքն ասել է նաև նախագահ Էրդողանին»,- ասուլիսում պատմել է Չավուշօղլուն։