Միջազգային

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այն երկու երկրների նախագահների հինգերորդ հեռախոսազրույցն է՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր։ Այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանը բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է շարունակել Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցային գործընթացը Ստամբուլում։

Ավելի ուշ, ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության, Էրդողանը Պուտինին ասել է, որ Թուրքիան կշարունակի անել հնարավորը Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ավելին՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում կրկնել է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկը։