Միջազգային

«Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կայացնելու են Պուտինը և Զելենսկին՝ Թուրքիայում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կկայացվեն Թուրքիայում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման ժամանակ. «Հավանաբար այս շաբաթ ես Պուտինի հետ հեռախոսազրույց կունենամ, մեր ցանկությունն է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հավաքել Ստամբուլում կամ Անկարայում», - Էրդողանի խոսքերն է մեջբերել CNN Turk-ը։

ՌԴ մամուլի քարտուղարը նախապես չի բացառել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը, նշելով, սակայն, որ այն պետք է պատշաճ կերպով պատրաստվի՝ արդյունքի հասնելու համար։