Միջազգային

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Թեհրանում

Պուտինն ու Էրդողանը հուլիսի 19-ին՝ Թեհրանում, բանակցություններ կվարեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, ըստ Պեսկովի, նախատեսված է հանդիպում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Նախատեսվում է նաև երեք երկրների՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա, ղեկավարների եռակողմ գագաթաժողով: