Միջազգային

Կիմ Չեն Ընը նոր զենք է փորձարկել

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել նոր մարտավարական սպառազինման փրձարկումներին: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներին:

Խոսքը զենքի մասին է, որը զգալիորեն կբարձրացնի առաջադեմ հրետանային հեռահար համալիրների հզորությունը, ինչպես նաև կբարձրացնի մարտավարական միջուկային արկերի արդյունավետությունը:

Հյուսիսկորեական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փորձնական կրակահերթերը հաջողությամբ են իրականացվել: Նոր սպառազինման ստուգման ժամանակ Կիմ Չեն Ընը հանձնարարել է հզորացնել երկրի պաշտպանունակությունը և զարգացնել միջուկային ուժերը: