Միջազգային

ԿԺԴՀ-ն կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունները

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունները: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք կշարունակենք հասնել ազգային պաշտպանության ներուժի ամրապնդման նպատակներին, ավելի հզոր հարվածային միջոցների մշակմանը մեր Ժողովրդական բանակը դրանցով հանդերձելու համար»,-ասել Է նա:

Կիմ Չեն Ընը մեկնաբանությամբ հանդես Է եկել գիտնականների և պաշտոնյաների հետ ֆոտոսեսիայի ժամանակ, որոնց շնորհիվ տեղի Է ունեցել «Խվասոն-17» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակումը, նշել Է Կորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը: ԿԺԴՀ-ն մարտի 24-ին անցկացրել Է տարեսկզբից ի վեր 12-րդ հրթիռային արձակումը: Փենյանը հաստատել Է, որ անցկացրել Է «Խվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թեստային արձակում: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում Է, որ սովորական հետագծի դեպքում հրթիռի թռիչքի հեռվությունը կարող Էր կազմել 15 հազար կիլոմետր, ինչը բավարար Է ԱՄՆ-ի տարածքի ցանկացած կետ հասնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: