Միջազգային

Իսրայելը 2021թ.-ին 11.3 միլիարդ դոլարի զենք է վաճառել

Իսրայելը 2021-ին 11.3 միլիարդ դոլարի զենք է վաճառել, ինչը երեք միլիարդ դոլարով ավելի է 2020 թ. նույն ցուցանիշից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ 2021 թ. Իսրայելի պաշտպանական արտահանման 34 տոկոսն ուղարկվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ, 41 տոկոսը՝ եվրոպական երկրներ, 12 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկա, 3 տոկոսը՝ Աֆրիկա, ևս 3 տոկոսը՝ Լատինական Ամերիկա: Բացի այդ, անցյալ տարի իսրայելական զենքի հոսքի 7 տոկոսը բաժին է ընկել այն արաբական երկրներին, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագրերը, նշել են նախարարությունում։