Միջազգային

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու ջանքերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ ԱՄՆ Պետքարտուղարությունը տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, հայտնում է, որ նախօրեին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն ու Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին։

Նշվում է, որ նրանք քննարկել են «ԱՄՆ-Մեծ Բրիտանիա սերտ համագործակցությունը Կրեմլին պատասխանատվության ենթարկելու համար՝ Ուկրաինայի դեմ Պուտինի չհրահրված և չարդարացված պատերազմի և իր դաժան վայրագությունների պատճառով»։ Հարավային Կովկասը նույնպես քննարկման առանցքում է եղել։ «Պետքարտուղարի տեղակալը և նախարար Քլևերլին քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։