Միջազգային

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից կբխի F-16-երի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար:

Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններին՝ թուրք-ուկրաինական կապերը ռազմական ոլորտում որակվում են որպես «կանխարգելիչ միջոց՝ տարածաշրջանին վնաս հասցնող գործողությունների հարցում»: Պետքարտուղարությունն այս նամակով պատասխան է տրվում մի քանի կոնգրեսականների նամակ-դիմումին, որով նրանք Ջո Բայդենի վարչակազմին կոչ էին անում չվաճառել այդ կործանիչները Թուրքիային:

Դեռևս 2021թ.-ի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 40 միավոր F-16 կործանիչ։