Միջազգային

ԱՄՆ-ն 10 F-18 կործանիչ կտեղակայի Արևելյան Եվրոպայում

ԱՄՆ-ն Արևելյան Եվրոպա կտեղակայի ծովային հետևակի կորպուսի տասը F-18 կործանիչ և մի քանի C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ ծովային հետևակայինները մասնակցում են Նորվեգիայում սառը արձագանքման զորավարժություններին, ու նրանցից մոտ 200-ը հետագայում տեղափոխվել են Լիտվա։  Ինչպես ընդգծել է Քիրբին, ԱՄՆ-ն փորձում է «ճկուն մնալ և մշտապես վերլուծել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»։