Միջազգային

Իրանի միջուկային գործարքի երկխոսության դադարեցումը պայմանավորված է ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակով

Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Սպիտակ տունը փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը՝ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Վիեննայում ԱՄՆ-ի մեղքով բանակցությունները դադարեցին», - ասել է նա։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Սպիտակ տունը դեռ որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ»։

Դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ իշխանությունները միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը դարձրել են իրենց ներքին քաղաքականության մաս»։ Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ն պատրաստ է համաձայնագիր ստորագրել, պետք է քաղաքական որոշում կայացնի»։

Վիեննայում բանակցությունների ութ փուլից հետո իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանն՝ իր սկզբնական ձևով, վերականգնելու և մարտի 11-ին ԱՄՆ-ին այս բազմակողմ համաձայնագրին վերադարձնելու համար, արտաքին գործոնների պատճառով, ընդմիջում է տեղի ունեցել։ Վիեննայի բանակցությունները պետք է ավարտվեին մինչև փետրվարի վերջ։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և բաղկացած մոտ 20 էջից, որը վերաբերում է միջուկային համաձայնագրի՝ սկզբնական տեսքով իրագործմանը վերադառնալու հետագա միջոցառումներին։