Միջազգային

Մեծ Բրիտանիան կոչ է արել թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում

Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղում ապաէսկալացիայի կոչ է անում։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին։ 

«Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ այս շաբաթ կայացած քննարկումների ժամանակ ես հորդորեցի թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում պահպանել հրադադարը և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն ու անվտանգություն ապահովելու նպատակով»,- գրել է բրիտանացի նախարարը։