Միջազգային

Զելենսկին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին նախատեսում է ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթը։

«Չորեքշաբթի օրը ես պետք է ելույթ ունենամ ԱՄՆ Կոնգրեսում, ինչը կարևոր իրադարձություն է», - հայտարարել է Զելենսկին՝ չորեքշաբթի օրվա տեսաուղերձում: Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին՝ մարդասիրական, ռազմական և տնտեսական օգնության նպատակով Ուկրաինային 13,6 միլիարդ դոլար հատկացնելու համար։

Երկուշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի Մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել են, որ Զելենսկին մտադիր է չորեքշաբթի օրը տեսաուղերձով դիմել կոնգրեսականներին: