Միջազգային

Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Վառ առավոտյան, ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման և ռազմական գործողությունների ֆոնին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հայտնելով իր համերաշխությունն Ուկրաինային։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կանցլեր Օլաֆ Շոլցը հենց նոր զանգահարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և վստահեցրեց այս դժվարին պահին Ուկրաինայի հետ Գերմանիայի լիակատար համերաշխության մասին»,- ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին։