Միջազգային

Մակրոնը փորձում է լուծումներ գտնել Մոսկվայի և Կիևի միջև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։  

«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը ներկայումս հեռախոսով խոսում է նախագահ Զելենսկու հետ»,- հաղորդել են Ելիսեյան պալատից։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, ով, ինչպես հայտնել են Ելիսեյան պալատից, վստահեցրել է, որ «Դոնբասի շփման գծում սադրանքներին չի պատասխանի»։ Ֆրանսիայի նախագահը նոր քայլերի պատրաստակամություն է հայտնել՝ «հանուն կայունության, խաղաղության և չի բացառել նոր միջնորդական առաքելությունները»։