Միջազգային

Մեծ Բրիտանիային կվերանայի RT-ի հեռարձակման լիցենզիան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական Ofcom հեռահաղորդակցության կարգավորող մարմինը կքննարկի ռուսական Russia Today հեռուստակայանի լիցենզիայի հարցը։

Մեծ Բրիտանիայի մշակույթի, մամուլի և սպորտի նախարարը հանձնարարել է բրիտանական հեռահաղորդակցության կարգավորող Ofcom-ին՝ վերանայել Russia Today-ին լիցենզիայից զրկելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը:

Խորհրդարանում հանդիպման ժամանակ ընդդիմության առաջնորդ Քիր Ստամմերը կոչ է արել արգելել RT-ի հեռարձակումը` հեռուստաալիքն անվանելով ռուսական «քարոզչական մեքենա»: «Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, մենք ապրում ենք մի երկրում, որը հավատում է խոսքի ազատությանը: Հարցը, թե որ լրատվամիջոցներն արգելել,  պետք է որոշի Ofcom-ը, ոչ թե՝ քաղաքական գործիչները», - հայտարարել է Ջոնսոնը: ՌԴ ԱԳՆ-ից արդեն հայտարարել են, որ եթե Բրիտանիան իրագործի RT-ի դեմ ուղղված սպառնալիքները, պատասխան միջոցները չեն ուշանա։