Միջազգային

Ուկրաինա են ժամանել գերմանական երեք զենիթահրթիռային «Gepard» համալիրներ

«Gepard» գերմանական զենիթային ինքնագնաց հրետանային կայանքներից երեքն արդեն Ուկրաինայում են։ Նրանք լավագույնների շարքում են իրենց դասում»,-երկուշաբթի առավոտյան հայտնել է Ուկրաինայի հարավային ուղղության հրամանատարությունը։ Նշվում է, որ այդ համալիրները կօգտագործվեն ցածր բարձրությունների վրա թռչող ուղղաթիռների և ինքնաթիռների հարձակումներից կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Այն մասին, որ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել առաջին երեք զենիթահրթիռային համակարգերը, համաուկրաինական տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում հուլիսի 25-ին պատմել էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: