Միջազգային

Շվեյցարիան Գերմանիային արգելել է «Գեպարդ» համակարգի արկեր մատակարարել Կիևին

Գերմանիային թույլ չեն տվել Ուկրաինային մատակարարել «Գեպարդ» ինքնագնաց զենիթային համակարգերի համար նախատեսված շվեյցարական արտադրության արկեր։ Շվեյցարիայի չեզոքության քաղաքականությունը թույլ չի տալիս Գերմանիային՝ վերարտահանել այդ զինամթերքն Ուկրաինա։ 

Այդ մասին ասվում է հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին, Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինի կողմից Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտին ուղղված նամակում։ Հաղորդագրության մեջ բացատրվում է, որ շվեյցարական օրենքներն արգելում են զենքի արտահանումն այն երկրներ, որտեղ զինված հակամարտություններ կան։