Միջազգային

«Ուկրաինան շահագրգռված չէ Գերմանիայի հետ հարաբերությունների սրմամբ». Կուլեբա

Ուկրաինան հարգում է Գերմանիայի դաշնային նախագահի ինստիտուտը և շահագրգռված չէ Գերմանիայի հետ հարաբերությունների սրմամբ, սակայն Բեռլինից ակնկալում է «նոր քաղաքականություն» Կիևի նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, քանի որ նա, իբր, նախկինում չափազանց մեղմ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ։

«Մենք շահագրգռված չենք Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների սրմամբ, ուստի, վստահ ենք, այս իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ​​ուղիներով, և ուկրաինա-գերմանական հարաբերություններին ոչ մի վնաս չի հասցվի»,- հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։