Միջազգային

Փորձել են ռուսական մարտական օդանավեր առևանգել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ կանխվել է ռուսական ռազմական օդաչուներին հավաքագրելու և մարտական օդանավեր առևանգելու՝ ուկրաինական կողմի փորձը:

Գործողությունը, ըստ ԱԴԾ-ին, կազմակերպել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը, իսկ համակարգել են ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները.

Ուկրաինացի հետախույզները, ռուսական հատուկ ծառայության տվյալներով, ռուս օդաչուներին ԵՄ երկրներից մեկում փող և քաղաքացիություն են խոստացել և ծրագրել են առևանգել ինքնաթիռները, որոնք պետք է տեղավորվեին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող օդանավակայաններում: