Միջազգային

Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

Խորվաթիայի ռազմաօդային ուժերը համալրվել են 6 «Rafale» բազմանպատակային կործանիչներով, որոնք ժամանել են Փարիզից։ Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության գերատեսչությունը։

Նշվում է, որ խոսքը նախկինում պատվիրված 12 ինքնաթիռից 6-ի մասին է։ Զագրեբի ընտրությունը ֆրանսիական ինքնաթիռների վրա կանգ է առել 2021 թվականի մայիսին՝ նպատակ ունենալով փոխարինել իր հնամաշ ՄիԳ-21 կործանիչները։ 1,15 մլրդ եվրո արժողությամբ գործարքը կնքվել է նույն տարվա նոյեմբերին։ Պայմանների համաձայն՝ Փարիզին վճարումները կատարվելու են 2021-2026թթ․։