Միջազգային

«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվեց դելիմիտացիա, անգամ՝ սահմանների դեմարկացիա։ Մեզ է վերադարձվել 1990 և 1992 թվականներին օկուպացված ադրբեջանական 4 գյուղ․ այս մասին ապրիլի 26-ին Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նշելով, որ այսօր առավոտյան գործունեությունը դադարեցրել է Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, Ալիևը ընդգծել է. «Այսինքն, խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ աջակցել այդ հարցում՚։ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Ղազախստանում։ Այսպիսով, հավելյալ քայլեր ենք իրականացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Սկսվել է դելիմիտացիան, անգամ սահմանի դեկորացիան»։