Միջազգային

Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների կոչ է արել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ «Իմաստ չկա, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան չնստեն բանակցությունների սեղանի շուրջ և չմշակեն ինչ-որ պայմանավորվածություն»,- Թրամփի հայտարարությունն է մեջբերել The Hill պարբերականը։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի լուծումը պետք է գտնել հիմա։