Միջազգային

«Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը Պուտինի կողմից փայլուն որոշում էր». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու՝ Վլադիմիր Պուտինի որոշումը «փայլուն և շատ ողջամիտ» է որակել։ Թրամփն այդ մասին հայտարարել է ամերիկյան The Clay Travis and Buck Sexton Show փոդքասթին տված հարցազրույցում։ 

Հաղորդավարը խնդրել է Թրամփին՝ գնահատել Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և այդ համատեքստում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողությունները: Թրամփը պատասխանել է, որ Բայդենը «մարդ է, ով չպետք է լինի Սպիտակ տանը, և մարդ, ով չի հասկանում, թե ինչ է անում»: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նախկին նախագահը համեմատել է ԱՄՆ հարավային սահմաններում տիրող իրավիճակի հետ, որտեղ նոր միգրացիոն ճգնաժամ է հասունացել, և միգրանտներն անօրինական փորձեր են անում՝ հատելու ամերիկյան սահմանը: