Միջազգային

Վրաստանը Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ չի բացի. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային օգնելու համար Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Այս մասին, «Սպուտնիկ Վրաստանի» փոխանցմամբ, ասել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք պետք է պահպանենք հանգստություն, կայունություն և նպաստենք տարածաշրջանի զարգացմանը», - ասել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական Կիևը մի քանի անգամ մեղադրել է Թբիլիսիին՝ ՌԴ-ին սահմանված պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար։ Վրաստանում մերժել են այդ մեղադրանքները, սակայն հավելել, որ չեն պատրաստվում միանալ պատժամիջոցներին։ «Ես չեմ ցանկանում, որ Թբիլիսիի կենտրոնում ռուսական տանկեր տեսնենք», - հայտարարել էր Ղարիբաշվիլին։