Միջազգային

Ուկրաինայից դուրս է եկել շուրջ 1,2 մլն մարդ

ՄԱԿ-ի գնահատականներով ՌԴ-ի ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Ուկրաինայից դուրս է եկել շուրջ 1,2 մլն մարդ: Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտնել է, որ մարտի 4-ի տվյալներով երկրից դուրս եկողների թիվը կազմել է 1 մլն 210 հազար, որը 171 հազարով ավելին է դրա նախորդող օրվանից:

ՄԱԿ-ում ընդգծում են, որ Ուկրաինայի խոշոր քաղաքների համար մղվող պայքարի ուժեղացմամբ հեռացող քաղաքացիների թիվն ավելի է մեծանալու:

Նշվում է, որ ուկրաինացիներն ավելի շատ դուրս են գալիս Լեհաստանի սահմանով: Վերջին տվյալներով այդ ուղղությամբ դուրս է եկել արդեն 620 հազար մարդ: