Կատար - 2022

Խորվաթիա-Մարոկկո․ առաջին կեսից խորվաթներն առջևում են

Կատարում ընթացող աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում Խորվաթիայի հավաքականը մրցում է Մարոկկոյի հետ։ 

Խորվաթները 7-րդ րոպեին պաշտպան Յոշկո Գվարդիոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Ընդամենը 2 րոպե անց մարոկկացիները վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Աշրաֆ Դարին։ 

42-րդ րոպեին խորվաթները կրկին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Միսլավ Օրսիչը։ Այժմ ընդմիջում է։