Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 4 ℃

Рус Eng

Բուենոս Այրեսում տոնակատարությունների ժամանակ զոհվել է երկու մարդ. ֆուտբոլիստներին ստիպված տարհանել են ուղղաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԱՏԱՐ - 2022

21 Դեկտեմբերի 2022, 14:30

Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականը վերադարձել է հայրենիք և փորձել հաղթանակը տոնել քաղաքացիների հետ։ Ֆուտբոլիստները մայրաքաղաքի փողոցներով անցել են չեմպիոնական բաց ավտոբուսով: Ֆուտբոլիստներին շնորհավորելու են դուրս եկել միլիոնավոր երկրպագուներ՝ անհնարին դարձնելով քաղաքում նրանց տեղաշարժը։ Ստեղծված իրավիճակի պատճառով ավտոբուսում գտնվող անձնակազմին տեղափոխել են ուղղաթիռի օգնությամբ։

Բուենոս Այրեսում սկսված բազմամիլիոնանոց աջակցությունը չի անցել առանց ողբերգության։ Տոնակատարությունների ժամանակ երկրպագուներից մեկը մահացել է՝ ընկնելով տանիքից, իսկ մյուսը գլխի մահացու վնասվածք է ստացել։ Բացի այդ՝ որոշ երկրպագուներ փորձել են կամուրջներից ուղիղ ցատկել անցնող ավտոբուսի մեջ՝ ստանալով լուրջ վնասվածքներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում