Կատար - 2022

«Դեշամը պետք է մնա». Մակրոնը հանդերձարանում շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Մարոկկո կիսաեզրափակիչ հանդիպումից հետո այցելել է ազգային թիմի հանդերձարան և անձամբ շնորհավոր թիմին։ 

«Մենք շատ չարչարվեցինք, բայց տեսանք հիանալի թիմ: Մեծ շնորհակալություն մեր մարզչին և այս թիմին, որն իրականում մի քանի սերունդների խառնուրդ է։ Մենք հետ ենք բերում գավաթը, և ակնհայտ է, որ Դեշամը պետք է մնա: Ես հպարտանում եմ Ֆրանսիայի այս հավաքականով»,- ասել է Մակրոնը։