Քաղաքական

«Կիրանցեցու մատից փուշ հանողը գնում է պատերազմ հրահրի». Վահե Ղալումյան

«Շատ լավ է, որ գնում եք գյուղացիների դարդը կիսելու, բայց գյուղացիների դարդը դա չէ, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն։ Այդ գյուղացիների խնդիրն իրենց վերաբերվող 1-2 տան հարցն է, և որոնց արդեն 4 անգամ վարչապետն ընդունել է և ասել՝ այդ խնդիրը մեր խնդիրն է». հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վահե Ղալումյանն՝ անդրադառնալով Կիրանց գյուղում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ 

Պատգամավորի խոսքով՝ այստեղից գնացած պատգամավորները Կիրանց գյուղի որևէ բնակչի չեն կարող բացատրել, թե 2020թ. ինչու Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շինարարությունը դադարեցվեց, ինչու մինչև 2015թ. ճանապարհը 4 անգամ փոխվեց, որովհետև որևէ մեկը չէր կարող նայել կիրանցեցու աչքերին և ճշմարտությունն ասեր. «Կիրանցեցու մատից փուշ հանողը գնում է պատերազմ հրահրի։ Էս էն պատերազմը չի, որ Վազգենը կոչով դիմի՝ ամեն մարզից 10-15 հոգի է պետք ամեն ինչ փրկելու համար։ Սա այդ պատերազմը չի»։