Քաղաքական

ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը

Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: