Հասարակություն

Մշակվել են ԵԱՏՄ արդյունաբերական ֆինանսավորման նոր մեխանիզմներ

Աշխատանքն իրականացվել է Միության երկրների, Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի եւ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրների զարգացման այլ հաստատությունների հետ համատեղ։ «Այս փաստաթղթով առաջարկվում է դիտարկել Միությունում ինտեգրման արտոնյալ ֆինանսավորմանն աջակցելու նոր մեխանիզմների զարգացման հեռանկարները։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերին մասնակցող բիզնեսների համար վարկերի տոկոսադրույքի նվազեցման հնարավորության մասին է՝ այս գործընթացում օգտագործելով խառը ֆինանսավորման հնարավորությունները, մշակելով մեխանիզմներ Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների առավել ակտիվ ներգրավման համար»,- հայտնել է Արտակ Քամալյանը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն էլ ասել է, որ 2021 թվականին՝ 2020-ի համեմատ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%-ով։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Բելառուսում՝ 6,7%, եւ Ռուսաստանում՝ 5,2%։ Միության շրջանակում կոոպերացիոն մատակարարումներն աճել են 33,9%-ով։