Հասարակություն

Հայաստանը դասվել է չափավոր ազատ երկրների խմբին

Heritage Foundation-ը հրապարակել է տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ տարեկան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը 2022թ. 65,3 միավորով դասվել է չափավոր ազատ երկրների շարքը։ Հայաստանը 177 երկրների շարքում զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 32-րդ հորիզոնականի դիմաց։ 

Նշենք, որ Տնտեսական ազատության ինդեքսով  երկրները դասակարգվում են 5 խմբի՝ ազատ (100-80), առավելապես ազատ (79,9-70), չափավոր ազատ (69,9-60), առավելապես անազատ (59,9-50) և ռեպրեսիվ (49,9-0):

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ղազախստանն են գտնվում չափավոր ազատ երկրների ցանկում: Ինչպես բոլոր, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում արձանագրվել է միավորների նվազում։ ԵԱՏՄ երկրներում այս բացարձակ փոփոխությունը արձանագրել է ավելի մեծ նվազում, ինչը հանգեցրել է նաև դիրքերի էական նվազման։