Հասարակություն

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. կազմել է 8 մլրդ 379,2 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 3 մլրդ 22,4 մլն, իսկ ներմուծումը՝ 5 մլրդ 356,8 մլն դոլար։

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ 2021թ. ընթացքում 20,6%-ով ավելացել է ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության տեմպը, 23,4%-ով՝ ԵՄ անդամ երկրների, 13,6%-ով՝ այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը։

Տեղեկացանք նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտուրը կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 32,7%-ը, իսկ ԵՄ երկրների հետ՝ 18,9%-ը։