Միջազգային

Բայդենը կխոսի Արևմուտքի առաջնորդների հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ուրբաթ օրը հեռախոսազրույց անցկացնել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Կանադայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ բազմահազարանոց ռուս-բելառուսական զորավարժություններ են անցկացվում Ուկրաինայի սահմանին, այս հանդիպումը առավել քան կարևորվում է։ Ամենայն հավանականությամբ քննարկվելու են Մակրոն-Պուտին և Մակրոն-Զելենսկի հանդիպումների արդյունքները՝ նկատի ունենալով, որ արևմտյան մամուլը գրել էր, որ Մակրոնն ու Պուտինը գործարք են կնքել և փոխհամաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ։