Միջազգային

Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի 1.2 մլրդ եվրոյի օգնություն

Մոսկվա կատարած այցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Կիև։ Կիևում Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը հատկապես կարևոր է Ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ սրված են հարաբերությունները Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մակրոնի հետ տետատետ հանդիպումից հետո հետևած մամլո ասուլիսում հույս է հայտնել որ մոտ ժամանակներում կվերսկսվի «Նորմանդական ֆորմատի» համաժողովը։
Կողմերը նաև հայտարարել են, որ հինգշաբթի օրը Բեռլինում տեղի կունենա նորմանդական ձևաչափի քաղաքական խորհրդականների հանդիպումը։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի 1.2մլրդ եվրոյի մակրոտնտեսական օգնության փաթեթ։