Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Ջոնսոնը և Մակրոնը հաստատել են․ ՆԱՏՕ-ն պարտավոր է միասնական լինել Ռուսաստանի ագրեսիայի դեմ

Միջազգային

5 Փետրվարի 2022, 22:55

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Երկու լիդերները տեղեկություններ են փոխանակել միջազգային գործընկերների հետ անցկացրած բանակցությունների մասին, անդրադարձել են վարչապետի Կիև կատարած այցին: Վարչապետը և նախագահն ընդգծել են, որ առաջնահերթություն է մնում խնդրի խաղաղ, դիվանագիտական կարգավորումը», - ասվում է Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրությունում:

Ջոնսոնը և Մակրոնը նշել են, որ ՆԱՏՕ-ն պարտավոր է միասնական լինել Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Բանագնացները պայմանավորվել են համագործակցել Ռուսաստանի նկատմամբ հարկ եղած դեպքում պատժամիջոցներ սահմանելու հարցում և ընդգծել են, որ դրանք անմիջապես կմտնեն ուժի մեջ, եթե Ռուսաստանը նորից հարձակվի Ուկրաինայի վրա: Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները խոսել են նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման համար այս ժամանակաշրջանում կատարվող քայլերի մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել